Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է
19.04.2025 | 11:04

Սկիզբը` այստեղ

ԱՂՈԹՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Վարդան Երգող

Երուսաղեմյան ձեռագիր-1720

Մա՛յր Աստվածածին, դու՛ռն արքայության, Հանգի՛ստն արդարների և քավարանը մեղավորների,

Լու՛յս լքյալների և ապավենը վհատյալների,

Դե՛ղն հիվանդների և կյանքը նրանց, որ ննջեցյալ են,

Զորավորեցնող Դու տկարներին և հանապազորդ հաց՝ քաղցածներին,

Ապավինողին՝ հաղթանակի զե՛նք և կենդանի ջուր ծարավածներին,

Որբի համար հա՛յր, մա՛յր՝ երեխեքին,

Ապաստարանելու փրկությա՛ն քաղաք,

եղբա՛յր թիկնապահ,

Եվ մանանայով լեցուն սուրբ սափո՛ր,

բուրվա՛ռ Դու խնկի անուշհոտության.

Տապանա՛կ Աստծո, տախտա՛կ Տէրունի սուրբ կտակների, ծաղկա՛ծ գավազան, ջրհո՛ր կենդանի,

Փակվա՛ծ Դուռ, կյանքի քարտե՛զ կնքված,

Հա՛րսն Երկնավորի և լե՛ռ Վիմածին,

Ա՛մպ լուսավորող, Փեսայածի՛ն Կույս,

Լույսի՛ սյուն մարդկանց՝ ծաղի՛կ ծիրանի,

Վա՛րդ բուրաստանի, երկնայի՛ն քրքում,

Նռնե՛ր և խնձո՛ր, որպես դեղորայք հիվանդին տրվող,

Դու կինամո՛ն ես, անուշհո՛տ նարդոս,

Տա՛շտ խնկաղոթքի և երանահամ աղբյու՛ր կնքված,

Եվ հի՛մք, և պարի՛սպ, և պսա՛կ, և փա՛ռք՝ սուրբ եկեղեցու,

Դու հավատի՛ մայր, պարծա՛նք կույսերի,

Քերովբեական աթոռ, առագա՛ստ՝ Աստծուն ընթա-ցնող, Այգի՛ ցանկալի և Աստվածատունկ դրա՛խտ աշխարհին,

Աստծուն քայլողի համար՝ արևե՛լք,

ծիրանածավալ և անապա՛կ ծով,

Մա՛յր Աստծո, ահա, ինչ վայել է Քեզ,

Քո աղոթքներով, աղերսանքներով օգնականի՛ր ինձ...

(շարունակելի)

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ