Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Տոպրակը հիշողություն ուներ

Տոպրակը հիշողություն ուներ
29.05.2025 | 14:03

Զոլավոր կտորից մի տոպրակ ունեինք, որ միշտ մածնով լցված՝ կախված էր խոհանոցում՝ ծորակի տակ։ Ջուրը տակից կաթիլ-կաթիլ գնում էր, ու մեջը մածունը՝ քամվում։

Հետո տոպրակը բացում էի ու հենց միջից թեյի գդալով ուտում քամած մածունը։ Շատ էի սիրում՝ արքայական համ ուներ։ Կարծես թթվաշ պաղպաղակ լիներ։

Էդ տոպրակից միշտ քամած մածնի անուշ հոտ էր գալիս. ինչքան էլ լվայիր, չէր անցնում։

Տոպրակը հիշողություն ուներ՝ համով հիշողություն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ