Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Վարչաբանդան և տարածաշրջանը

Վարչաբանդան և տարածաշրջանը
31.01.2026 | 15:12

Ամերիկյան մամուլը հայտնում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանին հարվածելու որոշում են ընդունել:

«Գործողությունը կլինի այնպիսին,որի նմանը աշխարhը չի տեսել»,- գրել է ամերիկյան պարբերականներից մեկը:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խոսքով` Դոնալդ Թրամփը այլևս Իրանին չհարվածելու տարբերակ չունի, քանի որ հարվածի բացակայությունը կուժեղացնի Իրանի իշխանություններին: Իսկ ահա The New York Times -ը գրում է, որ Թրամփի առաջ դրված է Իրանին հարվածելու 3 տարբերակ.

1. Հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին և ոչնչացնել դրանք:

2. Թիրախային հարվածներ հասցնել Իրանի ղեկավարությանը:

3. Ամերիկյան զորքերի ֆիզիկական տեղակայում Իրանի տարածքում:

Իրանի նախագահն ու արտգործնախարարը կապի ու շփումների մեջ են բոլորի հետ` բացառությամբ Հայաստանի: Իրանի ԱԳ նախարարը խոսել է Բայրամովի հետ, երեկ այցելել է Թուրքիա, Թեհրանը շփվում է Մոսկվայի հետ, Ծոցի արաբական երկրների հետ, իսկ ու՞ր է Հայաստանը:Ու՞ր է Հայաստանի «ղեկավարությունը»:

Հայաստանի ոչ բարով «իշխանական խմբակը» զբաղված է դիսկոտեկով և, բացի դիսկոտեկը, ի՞նչ իմաստ ունի խոսել մի «իշխանության» հետ, որը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որը սպասարկում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, իսկ նրանց հետ Թեհրանը արդեն խոսել է:

Շատ տխուր ու վտանգավոր իրավիճակ է տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի շուրջ, որի պատճառը Նիկոլի վարած քաղաքականությունն է:

Եթե տարածաշրջանի մասով որոշումը կայացված է, ապա Հայաստանի մասով իրավիճակ փոխելու միակ միջոցը իշխանություն փոխելը պետք է լինի, իշխանություն, որն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ