Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Մեռելի փողի» լպիրշ ցինիզմը

«Մեռելի փողի» լպիրշ ցինիզմը
22.09.2026 | 12:49

Ուրեմն, այսպես կոչված «մեռելի փողի» նախագծի մեջ մի երկու կետ կա, որոնք ցնցում են իրենց լպիրշ ցինիզմով.
1. Բանկային հաշիվների սահմանափակում.
Մահվան պահին, եթե քաղաքացին իր բանկային հաշիվներին ունենա նվազագույն աշխատավարձի քսանապատիկը, ապա նրա հարազատներին հուղարկավորության նպաստ չի տրամադրվելու։ Դեռ լավ է, որ մնացած գումարը չեն ուղարկում որևէ հեծանվային փառատոնի։
2. Անշարժ գույքի սահմանափակում.
Եթե մահվան պահին քաղաքացին ունենա մեկից ավելի անշարժ գույք, ապա նպաստ չի տրամադրվելու։ Լավ է՝ չեն որոշել մնացած գույքը պետականացնել, որ հետո ինչ-որ օլիգարխ գնի աճուրդով։
Ու այս լկտի, ցինիկ ու անմարդկային նախագիծը կազմողները լրիվ անտեղյակ են կտակի ինստիտուտից, լրիվ անտեղյակ են մարզերում գույքի գներից։ Սոցիալական ապահովության նախարար կոչվածն իր հայրենադավ շեֆի հետ պետք է հեռանա, իսկ դրանց մոտ կես միլիոն ձայն տվողներն էլ թող իրենց գլխին տան։ Ա՛յ, սա եք դուք։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ