Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ի՞նչն էր խանգարում ժամանակին Արցախի բոլոր բնակիչներին ապահովել ՌԴ անձնագրերով

Ի՞նչն էր խանգարում ժամանակին Արցախի բոլոր բնակիչներին ապահովել ՌԴ անձնագրերով
31.08.2026 | 11:26
Ռուսական մամուլում այսպիսի խորագիր տեսա՝ «МИД: Россия гарантирует надежную защиту своим гражданам в Приднестровье» (հղումը՝ Հ․Գ․-ում): Ինչ են գրել այդ հրապարակման մեջ, արդեն էական չէ: Մի բան եմ ուզում հստակ ասել՝ Ռուսաստանն ունի այնտեղ 200 հազարից ավելի ՌԴ քաղաքացի, իսկ դա նշանակում է, որ հազար հատ էլ փաշինյան նիկոլ, մայա սանդու կամ Ալիև էֆենդի լինի, այդ տարածքի բնակչության խաթրին ոչ ոք չի կպնի:
Հիմա, ի՞նչն էր խանգարում ժամանակին Արցախի բոլոր բնակիչներին ապահովել ՌԴ անձնագրերով: Ասենք, դժվա՞ր էր դա նախաձեռնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ժամանակ: Ռուսները դե՞մ կլինեին: Իհարկե, ոչ: Պարզապես բազմավեկտոր Հայաստանը, հավանաբար, չէր ուզում այդ քայլով ավելորդ տեղն արժանանալ Արևմուտքի զայրույթին, ասում էին՝ մեկ ա, Ղարաբաղը մերն է, ինչերի՞ս է պետք ՌԴ քաղաքացիություն:
Բայց այդ առաջարկը եղավ Ռուսաստանի կողմից արդեն 2022-ին, պարզ է, ոչ հրապարակային ձևով: Սա գաղտնիք չէ, կան մարդիկ՝ եվնուխ հարությունյան արայիկի հետ աշխատած, որոնք վկա են: Եվ օրը կգա՝ անպայման կխոսեն: Մի խոսքով, փաշինյան նիկոլը վիժեցրեց այդ պրոցեսը: Նախ, Ղարաբաղի ղեկավարությանն արգելեց այդ մասին մտածել՝ հիմնավորելով, թե, իբր, ռուսները կարող է վաղը Ղարաբաղը վաճառեն, բնակչությանն էլ տանեն Ռուսաստան (դե, «ռուս-թուրքական» դաշինք կա, չէ՞, աշխարհում), իսկ փաշինյան նիկոլի համար Ղարաբաղի հողը սրբազան է, երկրորդ՝ Ալիև էֆենդու հետ համատեղ ջանքերով բլոկադա կազմակերպեց, որ հանկարծ պրոցեսն անկառավարելի չդառնա, որ Արցախից դուրս եկած հայն այլևս չկարողանա վերադառնալ:
Արդյունքում ունենք հայաթափված և հավերժ կորցրած Արցախ, որովհետև մեկ այլ՝ ավելի խոր բանի արդյունքում ունեինք պարտադիր ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ իշխանություններ, որոնք չէին կարող առաջնորդվել բացառապես ազգային շահերով, յուրաքանչյուր քայլ համապատասխանեցնում էին արևմտյան դեսպանների ճաշակին ու քմհաճույքին: Իսկ դա նշանակում է, որ Արցախում չէր կարող լինել նորմալ ղեկավարություն, ասենք, ինքնուրույն ու թասիբով մի ղարաբաղցի՝ պետք է լիներ առնվազն եվնուխ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ․Գ․
Հղումը՝
Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ