ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Միքայել Սրբազանը որևէ հանցավոր գործողություն չի կատարել

 Միքայել Սրբազանը որևէ հանցավոր գործողություն չի կատարել
02.07.2025 | 11:17

Հայտարարություն

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկները ոչ միայն անհիմն են, այլ նաև հակասական:

Այս հայտարարություններով փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբրև Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ։

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։

Դրանից հետո Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից և փորձել է իր հակափաստարկները ներկայացնել, որոնք, ցավոք, նույնպես ոչ միայն իրավական չէին, այլև՝ հակասում են քրեական վարույթի իրական հանգամանքներին։

Այժմ հերթով կներկայացնենք դատախազության և քննչական կոմիտեի մանիպուլյացիաները, որոնցով փորձում են մոլորեցնել հասարակության ոչ իրավաբան հատվածին և հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծել սույն քրեական վարույթի վերաբերյալ։

Ծավալի մեծությունից ելնելով իրավապահ մարմինների մանիպուլյացիաները կներկայացվեն առանձին-առանձին:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմ

Դիտվել է՝ 4554

Մեկնաբանություններ