«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 6

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 6
12.11.2025 | 17:20

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 4․ Գնաճը 3․7% է, բայց մարդկանց զգացողությունը ուրիշ է․ ինչո՞ւ

Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3․7%։ ԿԲ-ի գնահատմամբ՝ սա գտնվում է թիրախային միջակայքում, այսինքն՝ «վերահսկվող» է։

Միևնույն ժամանակ, տարվա ութ ամիսների կտրվածքով միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է մոտ +5․5%։ Թվերով՝ կարծես ամեն ինչ նորմալ է․ գներն աճում են քիչ, աշխատավարձերը՝ մի փոքր ավելի։ Բայց երբ մարդը գնում է խանութ, բենզալցակայան կամ դեղատուն, զգացողությունը բոլորովին այլ է։

Պատճառն ակնհայտ է․Աճում են ոչ միայն գները, այլև վարկային բեռը։ 2025թ․ ինը ամիսներին բանկային վարկերի ընդհանուր ծավալը աճել է շուրջ +26․6%, հիմնականում՝ սպառողական և հիփոթեքային վարկերի հաշվին։ Ընտանիքի բյուջեն այսօր լարվում է ոչ միայն ապրանքների գների, այլև միջինում 13–14% տոկոսադրույքով վարկերի պատճառով։

Այսինքն՝ մարդը տեսնում է ոչ թե 3․7% գնաճ, այլ տեսնում է, որ իր ամսական պարտադիր վճարումները՝ վարկ, կոմունալ, սնունդ, տրանսպորտ, առողջապահություն՝ շարունակական աճի մեջ են, մինչդեռ եկամուտների աճը դանդաղ է և անկայուն։

Այդ պատճառով էլ թվային գնաճը չի արտացոլում իրական գնային ճնշումը, քանի դեռ պարտքային ֆինանսավորումն է մարդկանց գոյատևման հիմնական գործիքը,

քանի դեռ տնտեսությունը չի ստեղծում արժանապատիվ եկամուտներ, ժողովրդագրական և սոցիալական ճգնաժամը դառնում է ոչ թե հեռավոր ռիսկ, այլ ներկայիս իրականություն։

Հենց դրա համար ենք ասում՝ ծնելիության, ընտանիքի աջակցության ու սոցիալական քաղաքականության մասին խոսել առանձին չի կարելի, քանի դեռ տնտեսական մոդելը մարդկանց ձգում է դեպի պարտք։ Եթե համակարգը չի թողնում մարդկանց ապրել սեփական եկամտով, ապա երկիրը չի կարող ունենալ ոչ տնտեսական, ոչ ժողովրդագրական վերականգնում։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 4103

Մեկնաբանություններ