«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Հավատը ապագայի նկատմամբ մեծ ուժ է, որից մենք հիմա զրկված ենք

Հավատը ապագայի նկատմամբ մեծ ուժ է, որից մենք հիմա զրկված ենք
06.01.2026 | 17:08

Հասարակության ապագան որոշվում է նրանում հնարավորինս մեծ թվով ապագայից լուրջ ու հիմնավորված լավ սպասելիքներ ունեցող մարդկանցով։

Իսկ այն հասարակությունը, որը ապագայից սպասելիքներ չունի, ավելին, վատ սպասելիքներ ունի, նույնիսկ խաղաղ պայմաններում, մրցունակ չլինելու պատճառով, դատապարտված է անկման։

Եթե այս ամենին էլ ավելանում է հզոր հարևանների հետ իրավիճակի կոնֆլիկտայնությունը, ապա, կամա, թե ակամա, սեփական ժողովրդին ամենից մեծ վնաս հասցնողը կարող են լինել նրա գավառական մենթալիտետով էլիտան ու ղեկավարությունը։

Այս իմաստով, նույնիսկ շատ հնարավոր է, որ մեր մենթալիտետի պայմաններում և, իհարկե, դեմոկրատական բնույթի դեմագոգիաները թողած մի կողմ, մեզ ավելի ձեռնտու լիներ, ասենք, անկախության շրջանում Կարեն Դեմիրճյանի նման մարդու կողմից ավտորիտար տեսակի ղեկավարություն ունենալը, քան թե պետական կառավարման փորձ չունեցող ու տարբեր տեսակի ազդեցությունների տակ գտնվող, չտես, անկուշտ, հասարակության համար օգտակար գիտելիքից հեռու, եթե չասենք՝ տգետ ու ձախորդ մարդկանց ղեկավար ունենալը։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մեզ նման ճգնաժամային վիճակում գտնվող թույլ ժողովրդի համար անկախության պայմաններում պետք էին ոչ ստանդարտ մտածողությամբ ու դատողությամբ օժտված լիդերներ, ոչ թե հասարակ հաց ու պանիր ուտող մարդիկ, որոնք իրենց մենթալիտետով նման էին կենցաղային դատողություն ունեցող հասարակ մարդուն։

Այս առումով, թվում է, թե ԼՏՊ-ն պետք է առանձնանար մյուսներից, բայց, ավաղ, այն մանկամիտ հավատը, թե հրաշագործ շուկան մեր փոխարեն կլուծի բոլոր տեսակի տնտեսական պրոբլեմները, այսինքն, տարրական քաղաքատնտեսական անգրագիտությունը, կործանեց մեր երկիրը, և այս իմաստով, գիտության հետ որևէ առնչություն չունեցող Լուկաշենկոն ավելի խոհուն դուրս եկավ, քան թե մեր տիտղոսավոր գիտությունների դոկտորը։

Այսպիսի բաներ։

Այսինքն, և՛ զարգացման ու կյանքի որակի տեսանկյունից, և՛ պետականության կայունության տեսանկյունից այն հասարակական կարգն է գերադասելի, որը կարող է գեներացնել ապագայից լուրջ սպասելիքներ ունեցող մարդկանց ավելի մեծ թիվ։

Դա էլ, առաջին հերթին, այնպիսի հասարակական կարգն է, որը տվյալ մենթալիտետի պայմաններում ապահովում է պետական շահի և մարդկանց շահի կոմպրոմիսային հարմոնիան կամ բալանսը։

Ընդհանուր առմամբ, այս հարցը շատ բարդ է և ունի տարբեր տեսակի վարիացիաներ։

Օրինակ, խորհրդային երկրում մարդիկ օպտիմիստորեն էին նայում ապագային, անկախ նրանից, դա իրական էր, թե մտացածին կամ էլ քարոզչության արդյունք, բայց, մյուս կողմից էլ, պետք է ընդունել, որ հավատը ապագայի նկատմամբ մեծ ուժ է, որից մենք հիմա զրկված ենք։

Մեր մյուս մեծ ցավն էլ այն է, որ նույն ավտորիտար մենթալիտետով հասարակ մարդն էլ իր ամբողջ էությամբ համոզված է, որ ղեկավարումը դա վերից վար դիկտատն է։

Մի բան, որը նշանակում է, որ նման ժողովրդի կառավարման կոնցեպտի հիմքում պետք է ընկած լինի դիկտատը, բայց ոչ մարդատյաց, այլ մարդասեր դիկտատը, որը գործում է միմիայն խիստ օրենքների սահմաններում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ