Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է

Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է
16.01.2026 | 12:50

ԱՄՆ-ը և Իսրայելը, ըստ էության, արդեն համաձայնեցրել են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի ծրագրերը։

Փաստացի միջազգային իրավունքի բացակայության և վերջին շրջանում «ողջախոհության քաղաքական սահմաններում» տեղի ունեցած տեկտոնական տեղաշարժերի պայմաններում Իրանի դեմ հարվածները թվում են գրեթե անխուսափելի։

Բողոքի ալիքը նվազում է, սակայն տեսականորեն «անհամաձայնների» կողմից Իրանում իշխանության զավթման ներուժը շարունակում է զգալի մնալ։

Միջազգային վերլուծական կենտրոնների զեկույցներից դատելով՝ իրանական իշխանությունները գտնվում են կրիտիկական լարվածության մեջ, քանի որ երկրի վրա ճնշումը հսկայական է։

Սա, իր հերթին, ստեղծում է բարենպաստ պայմաններ՝ «մի փոքր հրելու» Իսլամական Հանրապետության քաղաքական ճարտարապետությունը ռմբակոծությունների միջոցով։

ԱՄՆ-ը և Իսրայելը միամիտ չեն և գործում են կոշտ realpolitik-ի տրամաբանությամբ, ինչը ենթադրում է Իրանի նկատմամբ արտաքին ճնշման կտրուկ ուժեղացում։

Իսկ Իրանի վրա ճնշման գործիքները մնացել են նույնը՝ պատժամիջոցներ և ռազմական հարված և դրա ֆոնին ներքին անկայունության պայթյունավտանգ աճի գեներացում։

Այդ պատճառով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածի հավանականությունը չափազանց բարձր է։

Ինչպես ասում են՝ Աստված տա, որ ես սխալվեմ։

Ի՞նչ է մեզ սպասում Իրանի քաղաքական համակարգի փլուզման դեպքում։

Ոչ մի լավ բան, և սա շա՜տ, շա՜տ, շա՜տ մեղմ ասած։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ