NBC-ի բացառիկ ռեպորտաժը. Մասնավոր զրույցներում Թրամփը հետաքրքրություն է հայտնել Իրանում ամերիկյան ուժերի սահմանափակ ցամաքային զորակազմ տեղակայելու հարցում։
Washington Post. Զինվորական վարժանքների չեղարկումը մատնանշում է Իրանում ցամաքային զորքերի տեղակայման հնարավորությունը։
Semafor. Թրամփը ծրագրում է օգտագործել հատուկ նշանակության ուժերը՝ Իրանի միջուկային օբյեկտները զավթելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը չի բացառում ամերիկացիների զորակոչի և Իրանում ցամաքային ուժերի տեղակայման հնարավորությունը։
Նախագահ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու միջազգային իրավիճակը։ Հնարավոր է, ինչպես կանխատեսվում էր ավելի վաղ, Թրամփը ցանկանում է խնդրել ՌԴ միջնորդությունը Իրանի հետ բանակցություններում և ստեղծված փակուղային իրավիճակից ելք է փնտրում։
Իրանը պատրաստ է դեէսկալացիայի, եթե հարևան երկրները դադարեն օգտագործվել հարձակումների համար։
Արթուր Խաչիկյան