«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ադրբեջանին և Թուրքիային հետաքրքիր է ոչ թե ճանապարհը, այլ՝ հենց Սյունիքը

Ադրբեջանին և Թուրքիային հետաքրքիր է ոչ թե ճանապարհը, այլ՝ հենց Սյունիքը
29.10.2023 | 08:14

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Խաղաղության խաչմերուկը» մշտապես քննարկել և փորձել են կյանքի կոչել բոլոր իշխանությունները: Այժմ այս ծրագիրը քիչ իրատեսական է, քանի որ տարածաշրջանի երկրները արդեն իսկ կառուցել են կամ կառուցում են Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքներ: Մասնավորապես` ներկայում շահագործվում է Արևելք-Արևմուտք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև ռուսական և ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվում է Մաստարա-Ռաշդ երկաթգծի կառուցումը, որը կմիացնի ադրբեջանական երկաթգիծը իրանականին: Հետևաբար, լավագույն դեպքում Իրանը պատրաստ կլինի օժանդակել Սյունիքով ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքներին: Գործնականում Ադրբեջանին և Թուրքիային հետաքրքիր է ոչ թե ճանապարհը, այլ՝ հենց Սյունիքը:

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 7119

Մեկնաբանություններ