«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Դեռ տոկա

Դեռ տոկա
11.09.2023 | 12:39

Շուրջդ դավ է նյութում ոսոխդ հին,

Շուրջդ դավե՜ր, դավե՜ր անմարդկային.

Դեռ չամոքված, դեռ բաց վերքերդ հին՝

Նոր, խո՜ր վերք են տալիս քեզ վերստին:

Դեռ չպարպած ցավիդ բաժակը հին,

Նոր ցավեր են տալիս քեզ, իմ անգին...

Չմոռացած դավի ապրումը դառնագին

Նոր դավի մորմոքն է պատում հոգիդ կրկին,

Դեռ թաց արցունքներիդ ծովերը հին

Արցունքիդ նոր գետերն են վարարում կրկին,

Հին վշտերից դեռ չսփոփված քո նուրբ հոգին

Անսփոփ վշտերի ծով է դառնում կրկին:

ՈՒժասպառ տնքոցդ եմ լսում դեռ տակավին`

Նոր հարվածի հառաչդ է հասնում իմ ունկին...

Քո տառապած, տանջված, քո ալեհեր հոգին

Դեռ միամիտ ու պարզ մանուկ է տակավին.

Քեզ փոխում են շահով, հոշոտում են, լափում,

Դու ներում ես, սակայն նորից են քեզ խաբում։

Խաչյալ, նորից են քեզ հանում խաչին,

Իսկ դու հավատում ես դեռ աշխարհի խղճին,

Դու՛, անտեղյակ քո դեմ նյութված ոճիրներին՝

Բեմահարթակ դարձար նեռի նախճիրներին...

Բայց դեռ տոկա պիտի քո աննկուն ոգին,

Որ խավարը ճեղքած նորից հասնի լույսին..

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5468

Մեկնաբանություններ