Այս օրերին Երևանը վերածվել է մի վայրի, որտեղ օտար իմաստները հնչում են ավելի բարձր, քան սեփականը։ Այստեղ են եկել առաջնորդներ, բերվել են օրակարգեր, ներկայացվում են ապագայի պատրաստի մեկնաբանություններ։ Եվ գրեթե աննկատ հետին պլան է մղվել գլխավորը՝ ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում...
Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կբացվի Երևանում, վաղը՝ մայիսի 4-ին: ԵՔՀ -ն, որն հիմնվել է 2022թ. Մակրոնի նախաձեռնությամբ, բոլորովին նոր իրողություն է ժամանակակից միջազգային հարաբերություններում...
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը...
Սպասելիորեն, Փաշինյանի իշխանությունը գնաց ծայրահեղ ռուսատյացության բորբոքման ճանապարհով։ Կրկին ակտիվացան խոսակցությունները՝ իբր ռուսներն ունեն «անզուսպ» ցանկություն Հայաստանը «գուբեռնիա» դարձնելու...
Զզվելի է նույնիսկ ֆիզիկապես լսել, թե ինչպես են փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կրկին «մորթին դուրս շրջած»՝ փորձում հերթական անգամ խաբել մարդկանց...
Եվրոպա և Արևմուտք բառերից մեր պրոպագանդիստների լոզերը սկսում են հոսել, և վրա է հասնում անզուսպ էքստազի վիճակ։ Մենք բոլորս էլ սիրում ենք Եվրոպան։ Իրական Եվրոպան, այլ ոչ թե քաղաքական ռեժիմները, որոնք գալիս ու գնում են...
Սթափ գնահատենք Արարատ լեռան, Հայոց ցեղասպանության, Ազգային եկեղեցու և ընդհանրապես պատմական արժեք ունեցող ազգային ինքնության տարրերը: Հաստիքային քարոզիչները հետևողականորեն շրջանառության մեջ են դրել իրենց պատկերացմամբ արդեն իբր հասունացած և հավատ ներշնչող մի պարզունակ բանաձև...
Օրեր հետո Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին...
TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի շուրջ արդեն այնքան է խոսվել, որ կարելի է հեշտությամբ մոլորվել իրարամերժ գնահատականների մեջ։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանություններն են համոզում, որ բացվում է տնտեսական զարգացման, խաղաղության և տարածաշրջանային հաղորդակցությունների նոր դարաշրջան...