ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Այսօր «Ժնև-2»-ում կքննարկվեն առանցքային հարցեր

Այսօր «Ժնև-2»-ում կքննարկվեն առանցքային հարցեր
27.01.2014 | 12:09

«Ժնև-2» միջազգային համաժողովի ընթացքում կայացած բանակցություններում Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը հասան առաջին նշանակալի արդյունքներին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց հաջողվեց համաձայնության գալ Արաբական Հանրապետության իշխանությունների հետ գրեթե 7 հազար բանտարկյալների, այդ թվում ` 2 հազար դեռահասների ազատ արձակման հարցում:

Ընդ որում, երկրորդ փուլի առավոտյան նիստը, որը տեղի ունեցավ երեկ` ՄԱԿ-ի հատուկ բանագնաց և Սիրիայում Արաբական լիգայի դեսպան Լախդար Բրահիմի միջնորդությամբ, ավարտվեց:.
Ըստ չհաստատված տեղեկությունների, մինչև բանակցությունների սկսվելը Ազգային կոալիցիայի ընդդիմության ներկայացուցիչը ՄԱԿ-ի հատուկ բանագնացին և դեսպան Լախդար Բրահիմին է հանձնել ռազմագերիների ցուցակը, որում զետեղված է ավելի քան հազար մարդու անուն:
Ավելի վաղ, «Ժնև-2» լիագումար նիստում, Սիրիայի ազգային կոալիցիայի ընդդիմության ղեկավար և հեղափոխական ուժ Ահմեդ ալ-Ջարբան պահանջել էր իշխանությունն հանձնել անցումային կառավարությանը:
Այն, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Բաշար ալ-Ասադին Սիրիայի նախագահ տեսնելու ցանկությամբ, «Ժնև-2»-ի բացմանը կրկին անգամ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Ընդ որում, բանակցությունները շարունակվում են: Ակնկալվում է, որ այսօր Շվեյցարիայում կփորձեն քննարկել երկրի խաղաղ կարգավորման առանցքային հարցը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ