ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Կիևում բախումների հետևանքով տուժել է առնվազն 116 լրագրող

Կիևում բախումների հետևանքով տուժել է առնվազն 116 լրագրող
01.02.2014 | 17:02

ՈՒկրաինայում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, հունվարի 30-ի տվյալներով տուժել է առնվազն 116 լրագրող: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ՈՒկրաինայի Ազգային ժուռնալիստների միության նախագահ Օլեգ Նալիվայկոն: Ըստ Նալիվայկոյի տեղեկությունների, հարուցվել է 27 քրեական գործ` լրագրողներին ծեծի ենթարկելու առթիվ: «Նույնիսկ ռազմական իրադարձությունների ժամանակ նման կարճ ժամանակաընթացքում լրագրողներն ավելի քիչ էին տուժում, քան ՈՒկրաինայում` ցույցերի ժամանակ»,- ասել է Նալիվայկոն: Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ ժամանակների մասին է խոսքը և արդյո՞ք այս թիվին կցված են նաև 2013 թ. վերջին ՈՒկրաինայում տեղի ունեցած բողոքի ակցիային վիրավորված և տուժած լրագրողները:
ՈՒկրաինայի Ժուռնալիստների միությունը առաջարկել է քրեական պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցների վրա հարձակում գործած և ծեծի ենթարկած ոստիկաններին:
Ավելի վաղ, Ազգային Ժուռնալիստների միությունն արդեն մեղադրել էր բանակի հատուկ ստորաբաժանումների «ԲԵՐԿՈՒՏ» զինծառայողներին, ովքեր ԶԼՄ- ների ներկայացուցիչների «նպատակային ոչնչացում» էին իրականացնում: Նրանց նշանակետում այն մարդիկ էին, ովքեր «նկարահանող սարքավորումներով» իրադարձությունների կիզակետում, կատարում էին իրենց մասնագիտական պարտքը:
Կիևում, ոստիկանության և ցուցարարների միջև հայտնված թե’ ուկրաինացի, թե’արտասահմանցի լրագրողները , բազմիցս դժգոհել են, որ իրավապահ մարմինների կողմից ուժ է կիրառվել իրենց նկատմամբ: Եվ ինչպես շատերն են պնդել` «հատուկ ջոկատայինները հատկապես հարձակվում էին մամուլի և մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա», ոմանց կարծիքով էլ` «լրագրողները տուժել են, որովհետև բախումներին մոտ են գտնվել»:
Հիշեցնենք` բախումները Կիևի կենտրոնում շարունակվում են հունվարի 19 -ից: Այս ընթացքում վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, մի քանի ակտիվիստներ էլ սպանվել են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ