ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է` երեխաների կրթական մակարդակի անկում է սպասվում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է` երեխաների կրթական մակարդակի անկում է սպասվում
01.02.2014 | 17:05

Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը (UNESCO), ահազանգում է աշխարհի շատ երկրներում երեխաների կրթության ցածր մակարդակի մասին: Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ աշխարհում շուրջ 250 մլն երեխա չի կարողանում նույնիսկ պարզ կարդալ, գրել և հաշվել: Միևնույն ժամանակ նշվում է` աշխարհի ամեն երրորդ երկրում առկա է ուսուցման ցածր մակարդակ: Այն զգալի է հատկապես մասնագետների շրջանում, քանի որ ուսուցիչների շուրջ 25 տոկոսը վերապատրաստման կարիք ունի:
Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում, Պակիստանի Սինդ նահանգի որոշ դպրոցներ, բացարձակապես չունեն ուսուցիչներ, և բարձր դասարանների աշակերտները ստիպված են իրենք սովորեցնել ցածր դասարանի աշակերտներին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ