ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից

ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից
03.02.2014 | 14:28

ՈՒկրաինայի ընդդիմադիր առաջնորդները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արևմուտքի երկրներին: Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: «Մենք խոսել ենք արևմտյան մեր գործընկերների հետ և նրանց ասել, որ մեզ ֆինանսական օգնություն է պետք», - ասել է Յացենյուկը` ընդգծելով, որ «մենք» բառը վերաբերում է ուկրաինացի ժողովրդին: Ըստ քաղաքական գործչի, Յանուկովիչի վարչակազմը չպետք է ստանա ոչ մի կոպեկ: Յացենյուկն իր այս հայտարարությունն արել է Կիևի Անկախության հրապարակում` «Ժողովրդական վեչեի» ժամանակ: Բողոքի ակցիան, որն ավանդաբար անցկացվում է կիրակի օրը, փետրվարի 2-ին դարձյալ հավաքել է տասնյակ հազարավոր մարդկանց:
Արսենի Յացենյուկը և «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հունվարի վերջին այցելել են Գերմանիա և հանդիպում ունեցել Արևմուտքի մի շարք քաղաքական գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև Եվրամիության պաշտոնատար անձանց հետ: ՈՒկրաինայում սկիզբ առած զանգվածային բողոքների համար արևմտյան երկրները մեղադրում են ՈՒկրաինայի ներկայիս ղեկավարությանը և սպառնում պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ` երկրի հետագա իրավիճակի վատթարացման դեպքում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսի աղբյուրները հունվարի վերջին հայտնել էին, որ Վաշինգտոնը չի բացառում նաև հնարավոր պատժամիջոցների կիրառումը ընդդիմության առաջնորդների նկատմամբ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ