ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մասին՝ խիստ համառոտ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մասին՝ խիստ համառոտ
04.12.2025 | 11:13

XI դ․ թուրք-սելջուկների ավերիչ ասպատակություններից փրկվելու համար Ամենայն Հայոց կաթողիկոսությունը փոխադրվում է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս, ուր գտնվում է 1058-1441 թթ․։

1364 թ․ Լվովից Սիս է ժամանում ոմն հոգևորական Գրիգոր և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսին հայտնում, որ քաղաքի երևելիներից հավանություն է ստացել ստանձնելու Լվովի, Վլադիմիր-Վոլինսկու, Լուցկի և շրջակա բնակավայրերի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը։ Կաթողիկոսն, իր հերթին, համաձայնում է, Գրիգորին տալիս կոնդակ, ինչով, փաստորեն, ստեղծվում է Ռուսիայի ու Վալախիայի հայոց թեմը՝ Լվով առաջնորդանիստով։

Մի կողմ թողնելով պատմական ահռելի շերտ, ասեմ, որ 1717 թ․ կաթողիկոս Աստվածատուր Ա կոնդակով թեմը վերանվանվում է Աստրախանի՝ առաջնորդանիստ այդ քաղաքում։

1830 թ․ Նիկոլայ I ցարի հրամանագրով հիմնվում է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, կենտրոնը՝ Քիշնև։

1966 թվականից մինչ օրս թեմը կոչվում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, կենտրոնը՝ Մոսկվայում։

2000 թվականից թեմն առաջնորդում է Գևորգյան ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայի շրջանավարտ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նրա պաշտոնավարման սկզբում թեմում կար ընդամենը 8 եկեղեցի, իսկ 2023 թ․ տվյալներով դրանց թիվը արդեն 80 էր, որոնք գտնվում են Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում և Ուզբեկստանում։

2013 թ․ Եզրաս սրբազանի կազմակերպական անուրանալի ջանքերի շնորհիվ Մոսկվայում կառուցվեց Սբ Պայծառակերպության եկեղեցին՝ հարակից շինություններով։ Այդ վիթխարի համալիրին իրենց ավանդը ներդրած 36 բարերար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ ձեռամբ պարգևատրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով․ նրանց թվում էր և ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Եվս 37 հոգի արժանացավ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի, մի խումբ մարդկանց շնորհվեցին օրհնության գրեր։

Ես չեմ թվարկի Եզրաս սրբազանի բոլոր պարգևները։ Չեմ անդրադառնա նաև շնաբերանների աղտեղություններին։ Ես շարադրել եմ զուտ փաստեր։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 42006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ