Երկու շառաչուն ապտակ, և 8 տարում երկիրը կործանման հասցրած «առաջնորդի» աչքերը բացվեցին:
Աչքերը բացվեցին, իրականությունը՝ ոչ։
Առանձնատան հաստ վարագույրից ներս խաղաղություն էր։ Դրսում՝ ժողովուրդը կառավարության դարպասներն էր ցնցում։ ճմլկոտաց, նայեց հայելու մեջ, շտկեց մազերի բացակայությունը, հանգստացավ՝ լավ է… դեմքը պետական է։ Էլի տրորեց աչքերը, գլխավերևում անձնական լրտեսի վախվորած դեմքը երևաց՝ քրտնած, գունատ, աչքերը՝ թռչկոտող առնետներ:
«Վեր, տնաքանդ, էս ի՞նչ արեցիր»,-գոռաց լրտեսը: Չհասկացավ՝ ինչո՞ւ է գոռում: Հա, ճիշտ է՝ տնաքանդը՝ տնաքանդ է, ինչ անում է՝ մի բան «քանդվում» է, դա նոր բան չէ, բոլորը գիտեն, հիմա ի՞նչ են ուզում իրենից: Փողոցից դղրդյուն էր գալիս։
«Նիկոլ, հեռացի՛ր» վանկարկումը հասավ սենյակ։ Ժպտաց. - Ժողովուրդս սիրում է ինձ։ Երբ մարդուն ատում են՝ անունը չեն կրկնում:
- Մի խումբ կուսակցություններ համատեղ հանրահավաք են անում,-տեղեկացրեց լրտեսը,- Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի կոչով փողոցները կորել են ժողովրդի մեջ:
- Էդ նրանց խելքի բանը չէր... Պուտինն է հուշել... Բայց ժողովուրդս ինչո՞ւ է փողոց լցվել... Վա՞տ եմ պահում... արձանագրենք՝ թոշակները՝ 16-ից 46 հազար, անվճար առողջապահություն, դեղորայք, Ադրբեջանից բենզին, խաղաղություն, երգուպար, վարչաբենդ, զուռնա-դհոլ, սրտիկներ, խոստումներ... Վերջապես՝ 49 տոկոս ընտրաքվեաթերթիկ... Խելոք, սթրված ապրում էին, ի՞նչ պատահեց,- թառանչեց «առաջնորդը:
Լրտեսը հայտնեց ահավոր նորությունը՝ ռուսները գազի գինը երկինք հանեցին՝ 1 խմ-ն՝ 600 դոլար: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, մարդիկ էլ փողոց են լցվել:
- Ելքը մեկն է,- շարունակեց լրտեսը,- Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը, եղբայր Իլհամ Ալիևը եթե մեզ գազ տան, կփրկվենք:
Վարչապետը հոգոց հանեց.
- Իմ եղբայրների փորից ներս էնքա՜ն գազ կա՝ չեն խնայի: Ափսո՜ս, Ֆրանսիայից, Ադրբեջանից Հայաստան գազատարեր չկան: Ոստիկաններս ի՞նչ բանի են, երախտամոռներին թող դաս տան: Փողոց հանեք...
- Փողոցում են... ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:
- Դա ապացուցում է, որ ժողովրդին ոստիկանությունից չենք բաժանել: Ինչն ինքնին խոսում է ժողովրդավարության մասին: Ալիևը, Էրդողանը տեղյա՞կ են: Լրտեսը գաղտնի հաղորդագրությունը մեկնեց նրան. «Նիկոլ, շտապիր քանի վարչապետական աթոռը տակիցդ չեն քաշել՝ ԱԺ-դ հավաքիր, Սահմանադրություն փոխիր, միջանցքը մեզանով արա»:
Կարդաց բարձրաձայն, ասաց․
- Տեսա՞ր, միջազգային աջակցություն ունեմ:
Լրտեսն ընդդիմացավ՝ Ձեզ չեն աջակցում, Ձեզ օգտագործում են։
- Քաղաքականության մեջ օգտագործվելն արդեն իսկ հաջողություն է,- եզրափակեց վարչապետն ու հրամայեց ՔՊ-ականներին ԱԺ նիստի հրավիրել:
Լսեց․
- ԱԺ չկա, ՔՊ խմբակցությունը ցանուցիր եղավ անհայտ ուղղություններով:
- Էդ դեպքում՝ ինձ նվիրված գործարարներին կանչիր՝ մի բան մտածենք:
- Նրանք էլ չկան: «Ջերմուկը» Ռուսաստանը չի ընդունում, մեր կոնյակը չի առաքվում, Հոլանդիայից բերած ծաղկի ու հայկական գյուղմթերքների առջև կարմիր լույս է վառվում, գործարարներդ էլ մեղքը քո վրա են բարդել ու հիմա փախեփախի մեջ են:
- Աննայիս կանչիր:
Լրտեսը նրան հանձնեց Աննայի նամակը․
«Վերջապես հեռանում եմ վերջնականապես: Քո Աննա»:
Վարչապետը մտածմունքի մեջ ընկավ: Քիչ անց հանձնարարեց կանչել խոհարարին: Սիրտը չինական սունկ ուզեց: Գիտեր՝ կառույգացնի: Խոհարարը ևս փախել էր: Իջան չուլան, պարկերից անեփ սունկ հանեց՝ ագահաբար հում-հում կերավ: Քունքերը թրթռացին: Հալյուցինացիան վայրագորեն ներս խուժեց: ՈՒղեղը բոցկլտաց: Մտքերի հեղեղ, բառերի պոռթկում՝ դուրս նետվել էին ճգնում: Փակեց աչքերը: Իրեն սիրուց խենթացած ամբոխի առջև զգաց... Ճառում է.
- «Ապագա կա... Արցախը Հայաստան է և վերջ...Հաղթանակը մերն է... Նոր հարձակում, նոր տարածքներ... Ամենամարտունակ բանակը մերն է... Պարտվենք էլ՝ մեզ պարտված չենք ճանաչելու... Մեր հողերով թշնամու բերանը կծեփենք...»:
Քիչ անց Էմոցիոնալ դողԷրոցքի մեջ՝ վերցրեց բարձրախոսը ու առանձնատնից դուրս նետվեց: Լրտեսը ծառերի տակ հազիվ բռնեց՝
- էս ո՞ւր, Նիկոլ տնաքանդ:
- Ժողովրդիս մոտ... Ելույթ ունենամ՝ դարձի բերելու տրամաբանությամբ։
- Բանը բանից անցել է,- ձեռքն ուսից չհեռացնելով ասաց լրտեսը,- դու էլ քո ճարը տես՝ գլխիդ ձյուն չգա:
- Ինքնաթիռիս ո՞նց հասնեմ... փողոցներում ժողովուրդը «ցեպ» տված է... Լավ է՝ ինջնեմ ժողովրդիս մեջ, «իմ ղայդի» խոսք ասեմ... Նիկոլականները կպաշտպանեն։
– Նիկոլական չկա... Դու թալանչի, ՔՊ-ականները՝ «թախլաչի», նիկոլասերները՝ «յալանչի»... Արի քեզ կնոջ շոր հագցնեմ, հեծանիվ հեծնես՝ հայդէ՜ Թուրքիա:
Նիկոլը աչքերը «բարերարին» հառեց.
- Եղբայր, իսկ դու ինձ ինչի՞ չես լքում:
Լրտեսը պատասխանեց, որ ինքն իր «հայրենասիրական» պարտքն է կատարում՝ Նիկոլ է կորցնում:
- Եթե հայրենիքդ ես եմ, օգնիր հեծանիվ հեծնեմ,- շողաց Նիկոլը:
Հանկարծ ինչ-որ բան հիշեց.
- Եղբայր ջան, Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոսին չէ՞ր, եսիմ որ դարում, Ֆրանսիո սահմանը հատելիս չանթեցին... - Շեֆ, հանգիստ, քեզ գիլիոտինի չեն ենթարկի։ Հայաստանում մահվան դատավճիռ վաղուց չկա: Կդատեն՝ «Ցմահ» կտան, ցմահ կապրես,- հանգստացրեց լրտեսը: Նիկոլը սուրաց:
Թուքիայի սահմանի մոտ ճանաչեցին:
Ասֆալտին չփռեցին, ուղիղ Ազատության հրապարակ բերեցին:
Նա գրպանից հանեց ու կուլ տվեց ևս մի բուռ «հալյուցինացիոն» սունկ, ապա փափուկ կրծքերով մի կողմ հրեց ելույթ ունեցողին ու ճղճղաց.
- Արձանագրենք՝ ես ձեզ Արցախյան ծուղակից ազատեցի, ինքնիշխանություն բերեցի, այդ ամբողջը՝ խաղաղության տրամաբանության մեջ...
Ինչ էլ անեք, ինձ պարտված չեմ ճանաչելու:
Ես «ցմա՜հ»-ական եմ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ