Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ա՜յ քեզ ԿԸՀ-ի «գիտակներ»

Ա՜յ քեզ ԿԸՀ-ի «գիտակներ»
11.06.2026 | 13:15

Էս ի՜նչ նորություն էր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջը մի հրապարակում էր արել զորամասերում հաշվառված ընտրողների ցուցակների հետ կապված։

Մտա իրենց հղումով կարդացի։

«Ընտրական օրենսգրքի» հոդվածի վրա էին իրենց բացատրությունը տալիս։

Չալարեցի, մտա նաև Առլիսում օրենքը կարդացի։ Պարզվեց նշված մասը չկա։

Գրեցի ԿԸՀ-ի էջի մեկնաբանությունների բաժնում։

Մեկ-երկու րոպե անց տեսնեմ իրենք իրենց իսկ գրառումը հեռացրել են։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ