ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մասնակից եղեք իմ կյանքին

Մասնակից եղեք իմ կյանքին
03.05.2026 | 22:08
Մայիսի 4

Իմ սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը:
Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ թագավորության վերացական երջանկության մեջ:
Պահանջեք Ինձնից մեծ բաներ, պահանջեք խոշոր բաներ:
Պահանջեք Ինձնից ուրախություն և խաղաղություն, ազատագրում մտահոգություններից:
ՈՒրախ եղեք Ինձ հետ:
Ես եմ ձեր Տերը, ձեր ստեղծողը: Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան:
Իբրև Արարիչ` Իմ մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը` Իմ հոգածու մտածումն է իրականացնել այն ամենը, ինչի կարիք ունեք` նյութական ոլորտում:
ՈՒրախ եղեք Ինձ հետ, վստահե՛ք Ինձ:
Ինձ հետ մասնակից եղեք կյանքին, տեսեք Ինձ ամեն ինչի մեջ, վայելեք Ինձ:
Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլոր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, իր արցունքներին ու իր գործերին, ինչպես նաև` իր գտած գանձերին:
Տվեք Ինձ ձեր բոլոր գործերին մասնակից լինելու ուրախությունը:
Դիտվել է՝ 4002

Մեկնաբանություններ