Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի
27.01.2026 | 10:24

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ

Երրորդ տարբերակն էլ կա. ի տարբերություն նախորդ երկուսի, Ռուսաստանը, չնչին հավանականությամ, կարող է պարտվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չլինի իր խոսքի տերը՝ մի՞ թե մեզ պետք է աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստան, և անհրաժեշտության դեպքում չդիմի միջուկային սպառազինության կիրառման:

Թեմային շաբաթ օրը հպանցիկ անդրադարձել էինք մեր «Ուկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու» հրապարակմամբ :

Արտերկրի ԶԼՄ-ներում հրապարակված նոր տեղեկությունները հաստատում են, որ ԱՄՆ- ի առաջարկած խաղաղության համաձայնագրի չլուծված հարցերի, այսինքն՝ Ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրների շուրջ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հարգելի ընթերցող, չխաբվեք այն կեղծ տեղեկություններով, որոնց վերջին օրերին, հնարավոր է, հանդիպած լինեք որոշ ԶԼՄ-ներում

Աբուի Դաբիում հունվարի 23-ին և 24-ին ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի աշխատանքային խմբերը հանդիպել էին բանակցելու Ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների վերացման և այլ հարցերի շուրջ: Սակայն միջնորդական առաքելությամբ և հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկած ամերիկյան կողմի որոշ պաշտոնյաներ տեսնելով, որ չի հաջողվել համաձայնության հասնել, ըստ «Axios»-ի հրապարակման, ասել են, թե «խորհրդատվությունները կառուցողական էին ու դրական»:

Բանակցությունների անցկացման վայր հանդիսացած Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն նույնպես հայտարարել էր, թե Աբու Դաբիում կայացած բանակցություններն անցել են «կառուցողական ու դրական» մթնոլորտում: Իսկ հիմա տեսնենք, թե իրականում ինչ կա ամերիկյան և ԱՄԷ-ի որոշ պաշտոնյաների վերոնշյալ ստանդարտ ձևակերպումների ներքո: Ահա այն իրականությունը, որը բացահայտել են Արևմուտքում, Ռուսաստանում և Ուկրաինայում:

Ըստ «Reuters»-ի, բանակցությունների առաջին օրը դիրքորոշումների մերձեցման նշաններ չեն նկատվել: Հավելենք՝ երկրորդ օրը նույնպես: Խոսքը, ևս մեկ անգամ նշենք, Ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրների շուրջ համաձայնության չգալու մասին է:

Ուկրաինան և Եվրոպայի երկրները կատարում են Ուկրաինական հակամարտության կարգավորման առանցքային հարցերը փոխելու փորձեր. այս մասին հունվարի 24-ին, «РИА Новости»–ի տեղեկացմամբ , հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Տեսնում ենք, որ ներկայումս Կիևը, եվրոպական մայրաքաղաքների հետ համատեղ, փորձում է առանցքային հարցերը՝ կապված տարածքային իրողությունների և ճգնաժամի արմատական պատճառների հետ, փոխարինել հետկոնֆլիկտային կարգավորման տարբեր կողմերի քննարկման, ներառյալ՝ անվտանգության երաշխիքների և տնտեսական վերականգնման հետ»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Պոլիշչուկը։

Դիվանագետը միաժամանակ նշել է Արևմուտքի երկրների միջնորդական առաջարկների անընդունելիությունը, որոնք աջակցում են Կիևի վարչակարգին և հրահրում են հակամարտության շարունակում:

Ինչպես, Ura.ru-ի փոխանցմամբ, հայտնել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով հանդիպման մանրամասներին տեղյակ աղբյուրին, Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ ռուսական կողմը պնդել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերվեն Դոնբասի այն շրջաններից, որոնք Ռուսաստանի վերահսկողության տակ չեն գտնվում: Կիևը մերժել է այդ պահանջը և հայտարարել տարածքային հարցերը քննարկելու պատրաստակամության մասին՝ ելնելով ստեղծված շփման գծից։

Դժվար չէ հասկանալ, որ ՌԴ-ն Դոնբասում (և ոչ միայն…), չունի քննարկման ենթակա որևէ տարածքային հարց, որը կարող է վերաբերվել իր կողմից արդեն իսկ ազատագրված տարածքներին, քանի որ դրանք ոչ հանձնելու է Ուկրաինային, ոչ բանակցություններում սակարկությունների առարկա է դարձնելու, ոչ էլ համաձայնելու է, որ Դոնբասում այդ տարածքների նկատմամբ իր իրավունքները կիսվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ «ազատ տնտեսական գոտի» կամ մեկ այլ անվանման ներքո:

«Զելենսկին հերթական անգամ թքեց բանակցային գործընթացի վրա՝ հրաժարվելով զորքերը դուրս բերել ուկրաինական զինյալների կողմից օկուպացված Դոնբասի մի մասից,- «РИА Новости»– ին ասել է Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը:- Նա ագրեսիվ և ոչ համարժեք դիրքորոշում է որդեգրել՝ նմանակելով բանակցային գործընթացի պատրաստակամություն, իսկ գործնականում հատում է Ուկրաինայի համար խաղաղության բոլոր իրական հնարավորությունները»:

Ըստ Շերեմետի, Զելենսկու հետ բանակցելն անիմաստ է, քանի որ նրա տված խոսքերը կոտրված գրոշի արժեք չունեն։ Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Դոնբասի՝ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող տարածքներից զորքերի դուրսբերումից Նրա խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը տարածքների և տարածքային ամբողջականության վերաբերյալ մնում է անփոփոխ:

«Զելենսկին բռնապետ է, որն ուկրաինացի ժողովրդին դատապարտում է ռազմական հակամարտության շարունակման»,- ընդգծել է պատգամավորը:

Զելենսկու հակասական դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ նախկինում քննադատվել է նաև Արևմուտքում։ Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը նշել է, որ վերջերս տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը փաստացի հերքել է Դոնալդ Թրամփի խոսքերն ուկրաինացիների խաղաղության ձգտման մասին՝ ընդգծելով, որ, իր տվյալներով, քաղաքացիների 85%-ը չի աջակցում Դոնբասի տարածքից զորքերի դուրսբերմանը և հանդես է գալիս «արդար խաղաղության» օգտին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երազախաբություն «հավայի» կղզիներում
Երազախաբություն «հավայի» կղզիներում