«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը. Վարդան Ոսկանյան

Հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը. Վարդան Ոսկանյան
19.06.2022 | 10:36

Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։


Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։ Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։


Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Հարավային Կովկասի առողջ մարմնից Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության հեռացման միջոցով։

Դիտվել է՝ 11934

Մեկնաբանություններ