Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եվ նորից արձանագրենք

Եվ նորից արձանագրենք
15.02.2024 | 16:44

Մինչ Հայաստանում քրքրականները (ես այսպես գրեմ, դուք ձեր ուզած ձևով կարդացեք) Հայոց Եռագույնը, Զինանշանը, Օրհներգն են դարձրել օրախնդիր հարց՝ խանդավառ կերպով մոռացած երկրի անվտանգային խնդիրներ, սահմանների պաշտպանություն, Եվրոպայում երկրորդ օրն անընդմեջ Հայի գենի կրողները Եռագույնն են փողփողացնում, Օրհներգը հնչեցնում՝ Զինանշանին կրծքի վրա տեղ տված։

Այսօր մեր հաղթական ոգին հիշեցնողներն էին ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Գոռ Սահակյանը։ Ու քանի որ խոսքը Եվրոպայի առաջնության շրջանակներում է, տղաների միայն եվրոպական նվաճումները հիշեցնենք։ Ֆանտաստիկ գյումրեցին 7-րդ անգամ դարձավ աշխարհամասի չեմպիոն, Գոռը երկրորդ անգամ կրկնեց իր եվրոպական հաջողությունը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 53247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ