ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հակահայկականությունը՝ ադրբեջանական ազգային նախագծի հիմնասյուն

Հակահայկականությունը՝ ադրբեջանական ազգային նախագծի հիմնասյուն
16.10.2026 | 12:10

Ալիևը, հատկապես վերջին օրերին, սկսել է առավել ինտենսիվորեն հակահայկական թեզեր գեներացնել։ Կարծում եմ՝ առաջիկայում հակահայկականությունը, գոնե ներքին դիսկուրսում, առավել ընդգծված կլինի։
Հայերը՝ որպես ադրբեջանական ազգային նախագծի կարևոր տարր և «ընդհանուր թշնամի», դեռ շատ երկար կպահպանեն իրենց այդ դերը։ Իհարկե, կախված քաղաքական նպատակահարմարությունից, սպասելի է, որ այդ «ընդհանուր թշնամու» կերպարը կարող է նաև սեգմենտավորվել։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ չթիրախավորելու համար՝ մերթ թշնամի կհայտարարվեն Արցախի հայերը, մերթ էլ՝ հայկական սփյուռքը։
Վերջին երկուսի թիրախավորումն Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է՝ առանց արտաքին քաղաքական բացասական հետևանքների, հռչակելու թշնամի և պայքարելու այդ թշնամու դեմ։
Ամեն դեպքում՝ հակահայկականությունը դեռ շատ երկար կմնա ադրբեջանական ազգային նախագծի ֆունդամենտալ տարրը։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ