Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Իսրայելը գործում է ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի կոորդինացմամբ

Իսրայելը գործում է ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի կոորդինացմամբ
24.01.2026 | 16:04

Al Arabiya -ն գրում է, որ Իսրայելն ավարտել է Իրանի վրա հարձակման իր նախապատրաստության ծրագիրը: Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելն այս պահին գտնվում է առավելագույն ռազմական պատրաստության վիճակում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար: Նաև նշվում է, որ Իսրայելը գործում է ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի կոորդինացմամբ:

Կարծես թե տարածաշրջանում ոչ միայն չի մարել կրակը, այլև կարող է նորովի բռնկվել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ