Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն

Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն
30.01.2026 | 18:46

Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 102՝ պաշտպանվելու համար։

Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։

ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։

Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբեյկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։

«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել, օրինակ, եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքն անզոր է, սա իրական պատկերն է։

Ինչ ասեմ, բարի գալուստ «իրական Հայաստան»՝ ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ