«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

14-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն (ֆոտոշարք, տեսանյութ)

14-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն (ֆոտոշարք, տեսանյութ)
10.07.2017 | 09:20

Մեր մայրաքաղաքն իր ավանդական տոնական հանդերձանքի մեջ է. 14-րդ անգամ մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Ծիրանօրհնեքի արարողությունը Ս. Աննա եկեղեցում էր՝ տեղացի և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ:


«Մոսկվա» կինոթատրոնի առջև հանդիսավորությամբ բացվեցին հայ անվանի կինոգործիչներ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի, Յուրի Երզնկյանի աստղերը:
Ինչպես պաշտոնական բացման, այնպես էլ Կարմիր գորգի արարողության ընթազցքում «Ոսկե ծիրանի» ռիթմերը ազգային էին՝ ջազային մեկնաբանությամբ: Բացման արարողակարգը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել: Նախ բոլորին ողջունեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ապա ցուցադրվեց տեսաֆիլմ՝ ի հիշատակ Ռուբեն Գևորգյանցի:


Հաճելի անակնկալներ էր պատրաստել հանդիսության մասնակիցների համար ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ գրել է ,,Ոսկե ծիրանի,, համար օրհներգ և որ իր ղեկավարած ջազ բենդը, որն արդեն մի քանի անգամ ձայնավորել է հայկական համր ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանի» առաջարկությամբ և ներկայացրել դրանք կինոփառատոնի բացման արարողությունների ժամանակ, այսուհետ ունենալու է անուն՝ «Ոսկե ծիրան ավանգարդ ֆոկլ բենդ»:
Այս տարի նրանց նվագակցությամբ ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը:
Փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել.ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը, թեև դժվարությամբ, այնուամենայնիվ խոստավավ ,,Ոսկե ծիրանի,, կողքին լինել նաև առաջիկա տարիներին:


Կինոփառատոնն ամեն տարվա նման հյուրընկալել է համաշխարհային մեծության դեմքերի, որոնք իրենց համար բացահայտելու են ոչ միայն մեր գլխավոր կինոիրադարձությունը՝ «Ոսկե ծիրանը», այլև Հայաստանն ու հայ ժողովրդին:
Մանրամասները «Իրատեսի» առաջիկա համարում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

14-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն
Դիտվել է՝ 4539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ