Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ խավարի մեջ, կապիտուլյացիայի իսկական խորհրդանիշ գերյալը՝ լուսարձակների տակ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ խավարի մեջ, կապիտուլյացիայի իսկական խորհրդանիշ գերյալը՝  լուսարձակների տակ
04.11.2026 | 23:00


Երեկ այս էջում գրել էի, որ Երևանում Վարդան Մամիկոնյանի հուշարձանը երեկոյան Խավարեցված-լուսազերծված է, և զետեղել էի համապատասխան լուսանկարը։
Այսօր լուսանկարել եմ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) 2–3 տարի առաջ տնգված այս զինաթափված, խեղճ ու կրակ գերյալի արձանը, որը ողողված է լույսերով։ Այո՛, հենց այդպես՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ կապիտուլյացիայի իսկական խորհրդանիշը, լուսարձակների տակ։
Այդպես էլ պետք է լինի, քանի որ ապրում ենք կապիտուլյանտական իշխանության ներքո։ Ուստի զինավառ հերոսը պետք է սևացվի, իսկ հանձնվածն ու զինաթափվածը՝ լուսավորվի և պատվանդանի վրա դրվի։
Բայց հենց այն պահին, երբ Հայաստանը թեկուզ մի փոքր ուղղի մեջքը, այս՝ թևաթափություն ու հանձնվողականություն քարոզող արձանը պետք է տարվի ու դրվի մեկ այլ՝ չլուսավորված վայրում, իսկ սպարապետի արձանը, բնականաբար, ստանա իրեն արժանի լուսավորությունը։
Երանի՜ այդ օրը շատ չուշանա...

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ