-
19.05.2014|
16:19
Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 դիմորդներ։
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
19.05.2014|
12:56
Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։
-
19.05.2014|
12:26
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
19.05.2014|
12:03
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ մեկնել են Քարվաճառ, այնուհետև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով և պաստառներով՝ «Պատասխանատու եք», «Մեր ընտրությունն արել ենք 1991-ին», «Հարգեք ժողովրդավարության սկզբունքները» բովանդակությամբ:
-
19.05.2014|
12:01
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի և միջնորդ 6-յակի միջև համաձայնության ձեռքբերումը հնարավոր է։
-
19.05.2014|
11:47
Մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում 150-200 մետր բարձրությամբ սարը ամբողջովին փլուզվել է:
-
19.05.2014|
11:45
Թուրքական Սոմա քաղաքում ածխահանքի վթարի պատճառով18 մարդ է ձերբակալվել, նրանց թվում են հանքարդյունաբերական ընկերության ղեկավարները:
-
19.05.2014|
11:43
Բրազիլիայում բանտերից մեկում խռովություն բարձրացրած կալանավորները պատանդ են վերցրել ավելի քան 120 մարդու: Ըստ պաշտոնական հաղորդագրության` գրեթե բոլոր գերիները կալանավորների հարազատներն են, ովքեր գնացել էին երկրի հյուսիս-արևելյան Սերժիլի քաղաքում գտնվող բանտ` տեսակցության: Պատանդների մեջ նաև բանտային աշխատակիցներ կան:
-
19.05.2014|
11:13
Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։
-
18.05.2014|
20:33
«4+» վավերագրական լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական դեսպանատունը մայիսի 21-ին, ժամը 18.00-ին հրավիրում են ներկա գտնվելու «Դալան» պատկերասրահում Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: