-
14.05.2014|
13:21
Իսպանացի հարկային տեսուչները ստուգումների ընթացքում չհրկիզվող պահարանում կտավ են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին:
-
14.05.2014|
13:14
Լահդար Բրահիմին մայիսի 31-ին կհեռանա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
-
14.05.2014|
13:12
Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ ասել է. «Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե որևէ մեկին դրա համար չմեղադրեն»։ The Jerusalem Post-ը գրել է՝ խոսնակն ընդգծել է, որ այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։
-
14.05.2014|
13:08
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թբիլիսում ավարտեց իր հարավկովկասյան այցը: Վրաստանի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ:
-
14.05.2014|
12:24
Թուրքիայի արևմուտքում գտնվող ածխի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հարյուրավոր հանքափորներ փլվածքների տակ են մնացել:
-
14.05.2014|
11:56
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ:
-
14.05.2014|
11:43
Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը , Հայաստանի ազգային պատկերասրահում ժամը 12.00-ին տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահին Քրիստին Արժիլեի կողմից ընծայվող Սալվադոր Դալիի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսը և նվիրատվության արարողությունը, որին ներկա կլինի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
-
14.05.2014|
11:22
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները:
-
14.05.2014|
11:12
Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության համահանրապետական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց 60,5 և կանանց 2,2 տոկոսն օգտագործում է ծխախոտ:
-
14.05.2014|
00:46
Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: