ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը
12.12.2013 | 11:46

2013թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն ներկայացրեց Հայաստանի օժանդակության իր նոր հնգամյա ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց տնտեսական աճի, կառավարման, առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում երկկողմ համագործակցության հիմնական ռազմավարական ուղղությունները: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Տիկին Հիլիարդը նշեց, որ ռազմավարությունը հիմնական շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների, ինչպես նաև երկրի հիմնական տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական անցման խնդիրների գնահատման արդյունք է: «ԱՄՆ ՄԶԳ-ն մանրամասնորեն ուսումնասիրել և ընտրել է փոփոխությունների ներուժ ունեցող այն ոլորտները, որտեղ, ըստ շահագրգիռ կողմերի, ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ: Առաքելությունը ռազմավարությունը դիտարկում է որպես տեղական կարողությունների զարգացման հնարավորություն` ուղղակիորեն համագործակցելով ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կընդլայնի մասնավոր-պետական ընկերակցությունների օգտագործումը, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը մեր ներկայությունից հետո և կկարողանան նաև ներգրավել Սփյուռքը»,-նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ղեկավարը:
Գալիք հինգ տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների և ռեսուրսների հասանելիության ավելացմանը և նորարարության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ Կառավարության հետ` ռազմավարական ռեսուրսների` ջրի և էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ: Օժանդակությունը նաև ուղղված կլինի արդյունավետ քաղաքականության, տարածաշրջանային ինտեգրման ավելացման և ապագա աճի խթանմանն ուղղված արհեստավարժ աշխատուժի ստեղծմանը:
Վերջերս ստորագրված կառավարման և հանրային վարչարարության ոլորտի երկկողմ համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատելու է ՀՀ Կառավարության հետ` օգնելու Հայաստանին ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորել, ինչպես նաև ավելի պատշաճ արձագանքել քաղաքացիների կարիքներին և ակնկալիքներին: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կհամագործակցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` բարելավելու շահերի պաշտպանության նրանց կարողությունները և ավելացնելու քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակման և վերահսկման հարցում:
Առողջապահության և սոցիալական բարեփոխմների ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ` կայուն գործընկերներություններ ստեղծելու, մոր և մանկան և վերարտադրողական առողջության բարելավման, երեխաների թերսնուցման դեմ պայքարի և տուբերկուլոզի տարածման նվազեցման ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կշարունակի օժանդակել երկրի կենսաթոշակային բարեփոխումներին և կընդլայնի համագործակցությունը երեխաների բարեկեցությանն ուղղված բարեփոխումների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ