Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ձեզ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք»

«Ձեզ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք»
20.12.2013 | 14:28

«Կարծում եմ՝ հաջորդ տարի կարելի է ֆորմատը փոխել, որ լրագրողները գան, պատմեն, թե ինչ է արել նախարարը ողջ տարվա ընթացքում»,-տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որն ասուլիս էր հրավիրել երևանյան ակումբներից մեկում` անկաշկանդ, առանց փողկապի զրույց ծավալելու համար: «Այն իրավիճակն, որ գոյություն ունի նախարարության ղեկավարման ոլորտում, ինձ չի գոհացնում: Մեծ ձեռքբերում ունեցած ոլորտներում անգամ անելիքներ կան: Կա մի տպավորություն, որ երկրում որքան վատ բաներ կան, դրա պատասխանատուն իշխանություններն են, նախարարներն են, որոնք գոհ են իրավիճակից»,- ընդգծեց նախարարը՝ փորձելով օրինակով բացատրել, որ և լավ, և վատը բոլորինս է:

«Ձեզ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք»,- նշեց Թովմասյանը` փաստելով, որ նախարարը սեփական օրինակով պետք է հաղթահարի հասարակության այն կարծրատիպը, որ կարող է պաշտոնյան փողոցում քայլել, օդանավակայանում դուրս գալ շարքային քաղաքացիների համար նախատեսված մուտքից և այլն:
Արդարադատության նախարարության աշխատանքների մասին՝ ավելի ուշ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ