ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երեք հզոր պայթյուն` Կահիրեում

Երեք հզոր պայթյուն` Կահիրեում
24.01.2014 | 15:14

Այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Կահիրեի կենտրոնում գտնվող ոստիկանության կենտրոնական գրասենյակի շենքի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել, որին հաջորդել է փոխհրաձգությունը: Ավելի ուշ ճշտվել են որոշ մանրամասներ, ըստ որի, Կահիրեում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 4 մարդ է զոհվել, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Առաջին պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկիչը` ականապատված մեքենայով: Ըստ տեղի ԶԼՄ-ների, պայթյունից փլվել է ոստիկանության չորս հարկանի շենքը: Երրորդ պայթունը չի հապաղել, որը տեղի է ունեցել Կահիրեի մոտ գտնվող Գիզա քաղաքում, բուրգերի մոտ: Ականատեսների վկայությամբ, վերջին պայթյունի զոհերի թիվը մեկն է, կա 10 վիրավոր: Ահաբեկչական հարձակումների հետ իր մասնակցությունը հերքել է իշխանական «Մուսուլման եղբայրներ» շարժումը: Ոստիկանության բաժնի մոտ նմանատիպ կրակահերթերն ու պայթյունները անսպասելի էին, հատկապես, որ առաջին պայթյունից հետո իշխանություններն հայտնել էին անվտանգության խստացված միջոցառումների մասին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ