Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գագիկ Ծառուկյան. Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու

Գագիկ Ծառուկյան. Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու
05.04.2014 | 12:29

Zham.am-ի հարցազրույցում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց: Այս պայմաններում ես կարևորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքրոշումները և ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների և կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, և այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված և հաշվարկված որոշումներ, և ամենակարևորը` հասկանալի և բաց լինել ժողովրդի համար»:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ