Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կառավարության նոր կազմը՝ ըստ կանխատեսումների

Կառավարության նոր կազմը՝ ըստ կանխատեսումների
14.04.2014 | 17:45

Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլևս չի լինի նոր կառավարությունում, նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Նրանք կամ սկզբից չեն լինի նոր կառավարությունում, կամ ընդամենը մի քանի ամիս կաշխատեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարությունում կլինի, բայց կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների լուծումից հետո կամ գուցե այդ ընթացքում հրաժարական կտա:

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ