Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դրամահավաք՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի վերակենդանացման համար

Դրամահավաք՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի վերակենդանացման համար
25.05.2014 | 19:43

Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը հիմնադրվել է 2006թ.-ին: Չնայած թանգարանը բավականին երիտասարդ է, սակայն ունի մի շարք խնդիրներ՝ տարածքի խոնավություն, էքսպոնատների պահպանման խնդիր, լուսավորություն, դիզայներական ավելի պատշաճ լուծումներ, այցելուներ և այլն:

«Միասին» ՄՀԿ-ն «Քայլ առաջ» ՄՀԿ-ի աջակցությամբ ձեռնամուխ է եղել վերոնշյալ խնդիրների ուղղությամբ որոշակի լուծման տարբերակներ գտնելու: Այս նպատակով կազմակերպվում է դրամահավաք՝ թանգարանում առկա խնդիրների լուծման համար։ Միաժամանակ կկազմակերպվեն միջոցառումներ, որոնց շնորհիվ կաճի թանգարանի այցելուների թիվը և երիտասարդ սերնդի հետաքրքրությունը վերջինիս նկատմամբ:
Ձեր ներդրումը կարող եք ունենալ՝ փոխանցում կատարելով Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի հաշվեհամարին՝
Հայէկոնոմ բանկ` 163127999577։

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ