Արևմտահայերն այսպիսի խոսք ունեին․ «Ռուս մը խաբելու համար յոյն մը պէտք է, յոյնի մը համար՝ հրեայ մը, հրեայի մը համար՝ հայ մը և հայու մը համար՝ երկու սատանայ»։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...