Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դեռ շատ հեռու ենք շատ պարզ սեղանի շուրջ շատ խոր խոսակցություններից վայելք ստանալուց

Դեռ շատ հեռու ենք շատ պարզ սեղանի շուրջ շատ խոր խոսակցություններից վայելք ստանալուց
29.09.2026 | 14:06

Մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանց մեծամասնությունը իրենով է չափում ուրիշներին, իսկ մնացած փոքրամասնությունն էլ կարողանում է ուրիշներով չափել իրեն։

Բայց այդ բաժանումը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է, և շահում են նրանք, ովքեր կարողանում են իրենց չափել ուրիշներով, քանի որ այդպիսիները ավելի հեշտ են տեսնում, որ իրենցից տարբեր ու շատ ավելի լավերն էլ կան։

Եթե փորձում ես մերոնց բացատրել, որ ուրիշ տեղերում մեզնից շատ ավելի լավ մարդիկ կան, զարմանում են, թե մեզնից էլ լավը ինչպե՞ս կարելի է պատկերացնել։

Տես՝ ինչքան հյուրասեր ենք, այնքան ենք բոլորս իրար հարազատի նման, որ առանց իմաց տալու իրար հյուր ենք գնում, ու, իրենց կարծիքով, ուրիշ լավ հատկություններ էլի ունենք։

Եթե փորձում ես մարդուն հասկացնել, որ հյուրասեր լինելու ծայրահեղ արտահայտությունները շատ զարմանալի են շատ ավելի բարվոք վիճակում գտնվող ազգերի համար, և դա էլ մեր խեղճ անցյալի հետևանքներից մեկն է, իսկ որևէ մեկին հյուր գնալն էլ, առանց նրան զգուշացնելու, պարզապես անտակտ պահվածք է, շատ զարմանում են, մանավանդ՝ հյուրասիրության հարցում։

Փորձում ես ասել, որ ավելի բարվոք վիճակում գտնվող մարդիկ այլ հոգեբանություն ունեն, քանի որ մեկը մյուսի կարիքը չունեն, իսկ խեղճ կյանքում էլ մարդիկ ապրում են մեկը մյուսի վրա հենվելով և միմյանց կարիքն էլ շատ են զգում, և որ բոլորն էլ ունեն ղարիբի հոգեբանություն, քանի որ նախկին ծայրահեղ խեղճ կյանքում մի կերպ ապրել են ամեն ինչում կիսվելով և ուրիշներին բաժին հանելով իրենց սուղ ունեցվածքից՝ այն մտքով, որ մի օր էլ իրենք են նույն ձևով ուրիշների կարիքը զգալու։

Դրանից բացի էլ, մեր օրերում, դրան ավելանում է նաև քաղքենիական ցուցամոլ մրցակցությունը, երբ ոչ թե կիսվում ես հյուրի հետ տվյալ պահին քո ունեցածով, այլ չունեցածդ ես լցնում սեղանին։

Դեռ շատ հեռու ենք շատ պարզ սեղանի շուրջ շատ խոր խոսակցություններից վայելք ստանալուց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2946

Մեկնաբանություններ