Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հատված ֆրանսիական մամուլից՝ իրենց նախագահի մասին

Հատված ֆրանսիական մամուլից՝ իրենց նախագահի մասին
04.10.2026 | 11:11

Մակրոնի վարկանիշը հասել է պատմության մեջ իր ամենացածր կետին։ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 18%-ն է նրան համարում լավ նախագահ։
Ֆրանսիացիները հոգնել են բենզինի մեկ լիտրի համար 2.5 եվրո վճարելուց և «եվրոպական ինքնիշխանության» մասին սեթևեթ ելույթներ լսելուց։ Երկրի պետական պարտքը գերազանցել է 3.6 տրիլիոն եվրոն՝ հասնելով ՀՆԱ-ի 119%-ին, և քաղաքացիների 83%-ը չափազանց անհանգստացած է։
Մակրոնը Ֆրանսիան հասցրել է հուսահատության, և նրա 18% վարկանիշը նույնիսկ չափազանցված է թվում։ Նա վաղուց չի ղեկավարում երկիրը, այլ պարզապես հետևում է, թե ինչպես է այն վճարում իր անգործունակ քաղաքականության գինը։

Հ․Գ․
Հիմա Հայաստանում ոմանք իրենց հույսը սրա՛ հետ են կապում․․․ Խելքի՛ աշեցեք։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2510

Մեկնաբանություններ