Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում

Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում
10.10.2026 | 13:44

Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:

Ըստ Դոնալդ Թրամփի՝ սոցցանցում արված գրառման (https://www.trumpstruth.org/statuses/42220 ), նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:

Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ-ը և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում կամ չի կարևորում այն: Կարծում եմ՝ կա նաև այդ հանգամանքը:

Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:

Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ