«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ռասմուսենից հայ երիտասարդներն արդարություն են պահանջում (ֆոտոշարք)

Ռասմուսենից հայ երիտասարդներն արդարություն են պահանջում (ֆոտոշարք)
06.09.2012 | 18:01

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին այսօր Երևանի պետական համալսարանում շուրջ 1500 երիտասարդներ դիմավորեցին բողոքի ակցիայով: Նրանք իրենց արդարության կոչերով պահանջում էին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարից համարժեք պատասխան տալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ներմանը: Ինքնաբուխ ակցիային մասնակցում էին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, քաղաքական կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ակցիայի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել մեր բողոքի ձայնը: «Չի կարելի ոտնահարել համամարդկային արժեքները և արդարացնել մարդասպանին: Չի կարելի սպանել և մնալ անպատիժ: Առավել ևս չի կարելի սպանել մարդուն` ելնելով նրա ազգային պատկանելությունից»,- նշեց Արուսյակ Պողոսյանը:
Ակցիայի մասնակից, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Միքայել Սահակյանը նշում է, որ երիտասարդներն ամբողջ աշխարհի շարժիչ ուժն են, և շատ կարևոր է նրանց ձայնը լսելի դարձնել բոլոր ատյաններում:
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ անլիարժեքության բարդույթ ունեցող Ադրբեջանին պետք են հերոսներ, որպեսզի ազգը համախմբեն: «Չունենալով իրական հերոսներ` մեծարում և արժևորում են քնած մարդուն սպանած հանցագործին: Եվ սա խոսում է այդ հասարակության ճգնաժամի մասին»,- նշեց Էդգար Հովհաննիսյանը:
Երիտասարդները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են բոլորի համար», «Մի՛ սեղմեք Ալիևի արյունոտ ձեռքերը», «Հունգարիան արժե 2 միլիարդ դոլար, իսկ որքա՞ն արժե ՆԱՏՕ-ն», «Ամոթ» և այլ մակագրությամբ պաստառներով:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ