«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Լուկաշենկոն պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին

Լուկաշենկոն պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին
22.01.2014 | 11:40

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատազրկված ընդդիմադիր քաղբանտարկյալներին ներում շնորհելու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել: Ըստ Լուկաշենկոյի, ներման գործընթացը պետք է տեղի ունենա ամենայն խստությամբ, օրենքով սահմանված կարգով. «Դուք դիմում գրեք, մի նշեք` մեղավոր եք, մեղավոր չեք: Միայն գրեք, թե ով է ուզում ներում ստանալ, և ես որոշում կկայացնեմ»,- ասել է պետության ղեկավարը:
Լուկաշենկոն ընդգծել է, որ պատրաստ է բանտից ազատ արձակել բոլոր ընդդիմադիրներին, ովքեր ներում կխնդրեն` «քանի որ նրանք չեն կանգնել Եվրոպայի և Ամերիկայի հարաբերությունների միջև, չեն վնասել այն»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ որոշ գործիչներ գիտակցաբար չեն ուզում ներման արժանանալ, քանի որ «ցանկանում են բանտից հերոս դարձած դուրս գալ»:
Նախագահը նաև անդրադարձել է «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեսյա Բելյացկայի գործին: Հիշեցնենք` Բելյացկան հարկերը չվճարելու հետևանքով դատապարտվել է չորս ու կես տարվա ազատազրկման: Ավելի ուշ վերջինիս կողմնակիցները հավաքել են այդ գումարը և փոխանցել արդարադատության նախարարության հաշվին, բայց նույնիսկ այդ դեպքում դատարանը հրաժարվել է ազատ արձակել նրան:
Լուկաշենկոն հանձնարարել է վերանայել Բելյացկայի գործի հետ կապված բոլոր մանրամասները և քննարկման դնել նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը:
Բելառուսի իշխանությունները պարբերաբար քննադատվել են իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության բանտերում գտնվող մի շարք քաղբանտարկյալների կողմից: Պաշտոնական Մինսկը պնդում է, որ ընդդիմադիրների գործում որևէ քաղաքական դրդապատճառ չկա, և որ նրանք դատապարտվել են քրեական հանցագործության համար, ինչն ապացուցվել է դատարանով:
2014 թ. մայիսին Բելառուսում պետք է անցկացվի հոկեյի աշխարհի առաջնությունը: Ավելի վաղ Արևմուտքում պարբերաբար հնչում էին մրցույթը բոյկոտելու կոչեր` կապված երկրում տիրող քաղաքական ազատությունների խախտման հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ