Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Բռնապետությունը միշտ սկսվում է այնտեղից, որտեղ դեռ կա արժեք, հիշողություն և դիմադրություն

Բռնապետությունը միշտ սկսվում է այնտեղից, որտեղ դեռ կա արժեք, հիշողություն և դիմադրություն
24.02.2026 | 13:42

Ամենասարսափելին դեռ առջևում է։

Եթե կարծում եք, թե Հայաստանում այսօր խոսքի ազատությունն է սահմանափակ, գրաքննություն է ամենուր, սխալվում եք։ 2026-ի ընտրություններից հետո, վերընտրված նիկոլի օրոք, դուք կզգաք՝ ինչ է իրական խոսքի արգելքը։

Եթե զայրանում եք, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կրկին սխալվում եք։ Վերընտրված նիկոլի օրոք դուք 1937 թվականը չեք դիտելու ֆիլմերով կամ լսելու ականատեսների վկայություններով․ դուք այն կապրեք ձեր մաշկի վրա։

Եթե կարծում եք, թե ամենամեծ աղետը պատերազմական պարտությունն էր ու Արցախի հայաթափումը, սխալվում եք։ Դրանք միայն նախերգանքն էին։ Ավելի ծանր, ավելի անտանելի աղետները հերթ են կանգնած։

Եթե կարծում եք, թե այսօր ազգային արժանապատվությունն է ստորացված, կրկին սխալվում եք։ Իրական ստորացվածությունը այն օրն է, երբ ձեզ երես առ երես կասեն՝ դուք այլևս տեր չեք ձեր երկրին, և դա կասեն 300 հազար ադրբեջանցիներ։

Եվ եթե կարծում եք, թե եկեղեցու դեմ արշավն արդեն իր գագաթնակետին է հասել, կրկին սխալվում եք։ Վերընտրված նիկոլի օրոք ՀԱԵ (ազգային եկեղեցին) կհայտարարվի «խոչընդոտ», «հնացած ինստիտուտ» ու «պետության թշնամի»։ Քահանաները կդառնան թիրախ, հավատը՝ ծաղրի առարկա, իսկ եկեղեցին՝ ճնշման, վախեցման ու լռեցման հաջորդ օղակը։

Բռնապետությունը միշտ սկսվում է այնտեղից, որտեղ դեռ կա արժեք, հիշողություն և դիմադրություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ