Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Պետականացվեց Ծաղկաձորի ճոպանուղու տարածքը. պետականացումից էլեկտորատը չի օգտվում, հիմնականում տուժում է

Պետականացվեց Ծաղկաձորի ճոպանուղու տարածքը. պետականացումից էլեկտորատը չի օգտվում, հիմնականում տուժում է
16.06.2026 | 13:05

Ընտրություններում 49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատի մի մասը երանության մեջ է: Վերջիններիս թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է և իրենք կարող են լիարժեք ու անվճար (խորհրդանշական գնով) օգտվել ճոպանուղու «բարիքներից»:

Նախ` պետականացվել է ոչ թե ճոպանուղին, այլ ճոպանուղու տարածքը: Սակայն այդ էական հանգամանքը էլեկտորատին հասու չէ: Դրանից բացի` այդ ո՞ր հիմնարկի պետականացումից է էլեկտորատը «խեր» ստացել` «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի՞, MTS Armenia-ի՞: Այլ կերպ ասած` էլեկտորատի հոսա՞նքն է անվճար, թե՞ բջջային կապը: Իսկ միգուցե էլեկտորատը սպասում է «պետականացվող» «Արարատ ցեմենտ»-ի անվճար ցեմենտի՞ն: 49.745%-ի մի մասի համար ողջամտությունն ընդհանրապես հասու չէ:

Լավ, ենթադրենք` էլեկտորատը չի հասկանում իր ընտրած ուժի կազմակերպած շոուների իրական նպատակը: Սակայն այդ նույն էլեկտորատը էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարում է, չէ՞: Բջջային կապի և ինտերնետի համար վճարում է, չէ՞: Էլեկտորատը չի տեսնու՞մ, որ 1 կվտ «պետական» հոսանքի գինը ոչնչով չի տարբերվում 1 կվտ «սամվելկարապետյանական» հոսանքի գնից: Իսկ երբ պետությունը տիրացավ MTS Armenia-ի 20% բաժնետոմսերին, օպերատորի ծառայությունների արժեքն էապես թանկացավ: Այսինքն, պետականացումից էլեկտորատը չի օգտվում, հիմնականում` տուժում է:

Իսկ ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը: Ենթադրաբար` «պետությունից» այն խորհրդանշական գնով կվարձակալի պայմանական սուքիասյանխաչատուրը: Ճոպանուղուց օգտվելու արժեքը չի փոխվի, միգուցե` բարձրանա: 49.745%-ի մի մասն ինչպես մինչ այդ չեն օգտվել, այդպես էլ այժմ չեն օգտվի ճոպանուղուց: Зато հատուկ իրենց համար ներկայացում է բեմադրվում: Այս աշխարհում քչերը կարող են պարծենալ, որ հատուկ իրենց համար շոու-ներկայացումներ են կազմակերպվում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ