Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ոչ թե իրական հակակշիռ իշխանությանը, այլ քաղաքական համակարգի «նորմալության» արտաքին ցուցանակ

Ոչ թե իրական հակակշիռ իշխանությանը, այլ քաղաքական համակարգի «նորմալության» արտաքին ցուցանակ
29.10.2026 | 20:57


Ամենակարևոր հարցն այն չէ, թե ԱԺ այսօրվա տուրուդմփոցում ով ում ինչպես հարվածեց, այլ այն, թե ինչպես է «ընդդիմությունը» պատրաստվում շարունակել իր խիստ կառուցողական և անասելի արդյունավետ աշխատանքը ՔՊ մեծամասնության հետ։
Ցավն այն է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով կրկին կանցնեն խորհրդարանական բնականոն առօրյային՝ այդպիսով շղարշելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացների փաստացի բացակայությունը։ Ի վերջո, կիսաբռնապետական վարչակարգերի համար ընդդիմության խորհրդարանական ներկայությունը հաճախ ոչ թե իրական հակակշիռ է իշխանությանը, այլ քաղաքական համակարգի «նորմալության» արտաքին ցուցանակ։
Եվ երբ այդ ցուցանակի տակ ընդդիմադիրների հիմնական զբաղմունքը դառնում է իշխանության հետ անվերջ «ընթացակարգային» համակեցությունը՝ ընդհուպ մինչև պարբերական բռնցքամարտը, իշխանությունը նրանցից միայն շնորհակալ կարող է լինել։ Չէ՞ որ այդպես ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է։
Այս ամենն արդեն շատ քիչ կապ ունի Հայաստանի ներքին ու արտաքին իրական զարգացումների, ծանրագույն մարտահրավերների և մահացու սպառնալիքների հետ։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 4786

Մեկնաբանություններ