«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Սատկած կատվի ռազմավարություն»

«Սատկած կատվի ռազմավարություն»
16.11.2026 | 16:02

Եվ ուրեմն, անցնող բավական լարված ու էմոցիոնալ շաբաթվա տարբեր քաղաքական իրադարձությունների ֆոնին օրվա լրահոսներում ու սոցցանցերում հիմնական քննարկվող թեման Նիկոլի «բանանային» ռեպորտաժներն էին ու նրա կողմից այդ թրենդի շրջանակում իրականացված «շովուները»։

Որպեսզի երկար-բարակ գիտական բացատրություններ չներկայացնեմ, ասեմ, որ հատուկ մշակված տակտիկա էր, որը փայլուն աշխատեց։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Ընդդիմությունը հայտարարեց, ապա հավաքվեց ու ստորագրեց փաստաթուղթ, որով պարտավորվեց թույլ չտալ, որ Հայաստանում կյանքի կոչվի «ալիևյան սահմանադրությունը», և այդ հարցի շուրջ սկսեց տարբեր քննարկումներ ու գործընթացներ։ Նախորդ շաբաթ շատ ցավալի դեպք տեղի ունեցավ. ՔԿՀ-ում հանկարծամահ եղավ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, մեր լավ ընկեր Արսեն Գևորգյանը, ինչն այդ պահին աննախադեպ հանրային արձագանք ստացավ։ Սակայն այս ամենը շատ կարճ կյանք ունեցավ, քանի որ թեմայի մեջ մտավ «Մեծն կոմբինատորը»:

Եվ բոլորի էջերում միանգամից հայտնվեց ցիլոյով մարդը բանանը՝ գրպանը, հետո՝ Դուբլինի «ռաժոկը», ապա՝ Պնոմպենի ծաղիկը, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ հանրային օրակարգը բավական սխեմատիկ ու դոզավորված կերպով լցվեց երկրորդական, արհեստականորեն գեներացված թեմաներով, և մարդիկ (հատկապես ընդդիմադիր դաշտի), փոխանակ շարունակելու իրենց նախաձեռնած քաղաքական բուն դիսկուրսը, ներքաշվեցին հատուկ կազմակերպած շոուի մեջ՝ սկսելով արձագանքել հենց իր համար նախապատրաստված օրակարգին։ Այսինքն, հերթական անգամ հաջողվեց ձևավորած քաղաքական օրակարգի զարգացումը և հանրային քննարկումը տեղափոխել սեփական նախաձեռնած թեմաների դաշտ՝ ընդդիմությանը զրկելով օրակարգ թելադրողի դիրքից։

Քաղաքական տեխնոլոգիաներում այս մեթոդն ունի նույնիսկ իր անվանումը՝ «սատկած կատվի ռազմավարություն» (տերմինի կնքահայրը ավստրալիացի քաղաքական խորհրդատու Լինթոն Քրոսբին է, և լայն տարածում է ստացել Բորիս Ջոնսոնի շնորհիվ): Դրա էությունը պարզ է. ցանկացած ռիսկային իրավիճակում, երբ իշխանության համար քաղաքականապես վտանգավոր հարց է ձևավորվում, հանրային սեղանին նետվում է մի այնպիսի «շուխուր» (шухер) թեմա, որը միանգամից կլանում է լրատվական դաշտն ու հանրային ուշադրությունը։ Արդյունքում բոլորը սկսում են քննարկել նետված «կատվին», իսկ նախորդ՝ իշխանության համար անհարմար հարցը մղվում է երկրորդ պլան կամ ուղղակի մոռացվում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ