Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Լավ կլինի չափը չանցնի

Լավ կլինի չափը չանցնի
16.02.2018 | 00:57

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր պատգամավոր-բրոքերի իրական դեմքը, նա ամեն ինչ արեց, որ այդ ամենից «մաքուր» դուրս գա: Սակայն այս օրերին կրկին Բաղրամյան 26-ում մտածում են, որ օրումեջ կոռուպցիայից ու տնտեսական քաղաքականությունից «օձիք թափ տվող» ընդդիմադիր պատգամավորը մոռանում է, թե իրականում ով է ինքը: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ եթե շարունակի չափն անցնել, այս անգամ չեն խնայի: Մինչ այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում Միքայել Մելքումյանին նորից կհիշեցնեն խոսքի ու գործի միջև եղած ահռելի անդունդը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ