Մենք, որպես ժողովուրդ, կարծես ծնվել ենք խորհուրդ տալու ու խորհրդով ապրելու համար։ Մեզ թվում է՝ յուրաքանչյուր պահի մենք պիտի «ուղղենք» միմյանց ճանապարհը, պիտի «հուշենք», թե ինչպես է պետք վարվել, ինչպես խոսել, ինչպես քայլել...
Ներկայացրածս նկարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատրաստված տեսանյութերից է, որը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն տրամադրելուն...
2026 թվականի ընտրությունների կոնտեքստում մի կարևոր խնդիր կա, որին ոչ ոք չի անդրադառնում։ Ինչ խավերից է բացկացած Հայաստանի հասարակությունը, և, դրանից ելնելով, որ խավն ինչ պատկերացումներ ունի...
Երկրում սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու, ավելանալու է հանցագործությունների թիվը, դրանց ծանրության աստիճանը...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 8-ին անպատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»...
Ուրեմն հրապարակված է Սամվել Կարապետյանի ուղերձը։ Նայում ես, թե ովքեր ինչ են գրում։
Օ՜, մի զարմանք (իրականում ո'չ մի զարմանք)։
Ուրեմն անգրագետ, կեսը հայերեն, կեսն Աստված գիտի թե ինչ լեզվով...
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։
Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027-ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի...