Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։
Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027-ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի...